Ազատամարտիկ Յուրա Աթոյանի համար Մանվել Գրիգորյանի հետ կատարվածը անակնկալ չէր, քանի որ իր համար մշտապես էլ պարզ են եղել նրա գործողությունները։ ArmLur.am-ի հետ զրույցում ազատամարտիկը նշեց, թե բոլորն էլ իմացել են այդ մասին, սակայն վախեցել են բարձրաձայնել։ Նա հանդես եկավ հանցագործության մասին հաղորդումով՝ ասելով, թե ԵԿՄ Շիրակի մարզի վարչության նախագահ Յուրա Ալեքսանյանն իր դեմ մահափորձ է արել։
Նրա խոսքով, ամառանոցում հայտնաբերված իրերի հետ առնչություն է ունեցել նաև Ալեքսանյանը։ «Ինչպե՞ս կարող է նա մասնակցություն չունենալ այս ամենում, նա իր թևն է եղել։ Ես կոչ եմ անում, որ նրա տունն էլ գնան, ստուգեն։ Նազիկին էլ կարելի է, թող փորփրեն, տեսնեն ինչեր կա, ինչեր կարելի է ստանալ», – նշեց նա։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան