Մանվել Գրիգորյանը հնարավոր չէր այդ ամենը միայնակ աներ, յուրացներ։ Ես դա հաշվում եմ մեր ազգի ամոթը։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը։ Նրա խոսքով, Մանվել Գրիգորյանի արարքը ոչ մի արդարացում չունի։
Ազատամարտիկը դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ կոչ արեց, որպեսզի բացահայտվեն այն մարդիկ, ովքեր առնչություն են ունեցել այս ամենին։ «Ինքն արժանի է ցմահ ազատազրկման, ինքը պետք է մնա քավության նոխազ ՝ բոլոր հանցակիցների հետ միասին»,- նշեց նա։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան