Այդ օգնությունները բաշխվել են, պետք է ճշտենք Արցախի ղեկավարությունից. Սեյրան Օհանյանը՝ ԱԱԾ բացահայտումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի պահեստում ԱԱԾ-ի բացահայտումներին, նշել է, որ բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ, և համապատասխան ուղղություններով այդ օգնությունների բաշխում է եղել, դա պետք է ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից:

«Ես, իհարկե, տեղյակ չեմ եղել դրա մասին: Ինչ վերաբերում է զորամասային օղակում մատակարարումներին, ապա դրանք բաշխվում են հենց զորամասի ստորաբաժանումների միջև, իսկ այդ ստորաբաժանումները տեղաբաշխված են տարբեր ուղղություններով, տարբեր տեղանքներում, թե ինչպես է այդ ամենն իրականացվել, իրավապահ մարմինները պետք է պարզեն»,- ապա անդրադառնալով դիտարկմանը, թե ՊՆ-ից որևէ օղակ պետք է ներգրավված լինի գործում, որ թույլ տա կազմակերպել պարենի ու մեքենաների տեղափոխումը, Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Իհարկե, երկրապահներին կամ Ապրիլյան պատերազմի ժամանակ զորամասային օղակին ինչ-որ կառույցների միջոցով է հասնում, բայց միևնույն ժամանակ էլ, թե ինչպես է այդ ամենը հայտնվել իրենց կառույցներում, Մանվել Գրիգորյանի տանը, դրա համար պատասխանատվությունը կրում են այն օղակները, որոնք անմիջապես բաշխում են իրականացնում ստորաբաժանումներում և զորամասային օղակներում, այն մարմինները, որ պետք է համապատասխան հսկողություն իրականացնեին և´ տարածաշրջանում, և´ ներքին բոլոր օղակներում»:




Լրահոս