
Ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արայիկը, ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պետությունը պետք է աուդիտ սկսի և պարզի, թե ինչի վրա են ծախսվել ԵԿՄ-ի գումարները։ Խուդավերդյանի գնահատմամբ` խոսքը մեծ գումարների մասին է։
Անդրադառնալով Երկրապահ կամավորական միության հետագա ճակատագրին` նա նշեց, թե այժմյան ձևով կառույցը պետք է լուծարվի, տեղի ունենա արտահերթ համագումար, և ԵԿՄ նոր նախագահ ընտրվի։ Լինելով կառույցի հիմնադիրներից` նա պատրաստ է կրկին ստանձնել այն։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: