
Արարատի մարզի Լանջանիստի ոլորաններում այսօր՝ հունիսի 19-ին պաշտպանության նախարարությանը պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետեւանքով 5 զինծառայող վնասվածքներ է ստացել:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ զինծառայողները թեթեւ վնասվածքներ են ստացել: