
Հունիսի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը: Քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաև ՀՀ անվտանգության
խորհրդի առաջիկա հերթական նիստի օրակարգին առնչվող թեմաներ: Դավիթ Տոնոյանը և Արմեն Գրիգորյանը կարևորել են նաև զինված ուժերի ավիացիայի զարգացմանը միտված ծրագրերը: