
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը կալանավորվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության քննիչի՝ Մանվել Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը համաձայնություն տվեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները: