«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մանվել Գրիգորյանը մինչեւ վերջին պահը «սուխոյ ատկազ» է եկել ՀՀԿ-ականների հարցերին ի պատասխան։ Երբ ԱԱԾ խուզարկության լուրը հասնելուն պես Էջմիածին են շտապել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու Էդուարդ Շարմազանովը եւ գեներալի հետ առանձնազրույց ունեցել, Մանվելը նրանց վստահեցրել է, որ տնից ու առանձնատնից զենքից բացի այլ բան ԱԱԾ-ն չի հայտնաբերել։
Սակայն հետո ՀՀԿ-ականներն իմացել են, որ նա իրենց զրույցից առաջ որդու միջոցով հանգստյան տան աշխատակցին պարտադրել է հայտնաբերված «գողոնն» իր վրա վերցնել։ Եթե ՀՀԿ-ն իսկապես անակնկալի է եկել, ապա, որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանն իմացել է Մանվել Գրիգորյանի հանցանքների մասին․ բանն այն է, որ ԱԱԾ-ն տեղեկություն է տրամադրել նաեւ իշխանության յուրայինների վարք ու բարքի, եկամուտների մասին։ Երբ պարզվել է, թե ինչ են հայտնաբերել ամառանոցից, նա նախ թիմակիցների նեղ շրջանակում հայտարարել է, թե ամաչում է Մանվելի համար։ «Ինչի էդքա՞ն 7 միլիոն ա կերել, թե՞ տուշոնկի ու խտացրած կաթի հույսին էր»,- հավելել է նա։ Հիշեցնենք, որ պահեստում հայտնաբերված այդ ապրանքների ընդհանուր գումարը 7 միլիոն դրամ է կազմել»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: