Առաջին նախագահի ավտոմեքենան գնել էր Մանվել Գրիգորյանը. ինչու է գաղտնի պահվել այդ փաստը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան` «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ի գնորդին պետական գույքի կառավարման նախկին ղեկավարությունը տեւական ժամանակ գաղտնի էր պահում: Եւ զարմանալի չէ, քանի որ առաջին նախագահին սպասարկած ավտոմեքենան մի քանի անգամ աճուրդի հանվելուց հետո վաճառվել է 11 մլն 429 հազար դրամով էժան՝ 17 մլնի փոխարեն ձեռք է բերվել 5.5 մլն դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ տվյալ ավտոմեքենան ձեռք է բերել հենց Մանվել Գրիգորյանը, ում երեկ ԱԺ-ում զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից: Ստացվում է, որ նախկին իշխանությունները նման թանկարժեք եւ քիչ թե շատ շահագործման ենթակա ավտոմեքենաների վաճառքը այսպես իրար մեջ են կազմակերպել»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս