«Ծառուկյան» դաշինքի 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. ով կփոխարինի Մերուժան Սիմոնյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում կքննարկի «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումներն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի մասին դիմումներ են ներկայացրել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ՝

Թամարա Վոլոդյայի Սարգսյանը

Հասմիկ Նապոլեոնի Շափաղաթյանը

Նաիրի Էդիկի Բախշյանը

Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը

Սլավիկ Սուրենի Ամիրյանը

Սոֆյա Ղարիբի Պետրոսյանը

Աղասի Մամիկոնի Հակոբյանը

Դավիթ Խաչիկի Հարությունյանը:

Նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկազմի նաև արձանագրություն՝ Ազգային Ժողովի պատգամավորի մանդատ տալու վերաբերյալ:

Հավելենք, որ իր պատգամավորական մանդատը վայր էր դրել Մերուժան Սիմոնյանը և նրան կփոխարինի Հրանտ Դավթյանը: Քանի որ թիվ 12 ընտրատարածքում բոլորը հրաժարվել են իրենց մանդատներից, այն բաժին է հասնում արդեն համամասնական ցուցակի թեկնածուին, որն էլ հենց Հրանտ Դավթյանն է:




Լրահոս