Անասնագողությունները բացահայտվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս հունիսի 19-ին, ժամը 11-ին, գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Նուռնուս գյուղի բնակիչ Համլետ Պ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարից մինչև հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում, Նուռնուս համայնքում երեք անձանցից գողացել է մեկական հորթ:

Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Համլետ Պ.-ն հունիսի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Նուռնուս գյուղի տարածքից գողացել է 1 գլուխ երինջ:

Պարզվել է նաև, որ հունիսի 2-ից հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում Նուռնուս գյուղի տարածքից գողացել է 1 գլուխ ցլիկ: Հունիսի 13-ից հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում, Նուռնուս գյուղի տարածքից գողացել է 2 գլուխ ցլիկը:

Տուժողներից ընդունվել են հաղորդումներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ պատճառված վնասի չափը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:




Լրահոս