Beeline-ը, «Մոբայլսենթր»-ը և Յունիբանկը հայտարարում են սմարթֆոնների վաճառքի գործընկերային ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի շրջանակում հաճախորդները կարող են տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերել 30 000-ից բարձր արժեք ունեցող ցանկացած սմարթֆոն«Մոբայլսենթր»-ի խանութ-սրահներում։
Տարաժամկետ վաճառքի պայմաններով հաճախորդը վճարում էմիայնսմարթֆոնի արժեքը՝ 12, 18 կամ 24 ամսվա ընթացքում։ Տոկոսների և հավելավճարների փոխարեն հաճախորդը վճարում է միայն այն սակագնային պլանի համար, որին միացել է։ Միանալ կարելի է շուկայում գործող «Սմարթ» սակագնային պլաններից մեկին, որոնց ամսավճարները տատանվում են 1500-ից մինչև 7500 դրամի սահմաններում։
«Սմարթֆոնների տարաժամկետ վաճառքի նախաձեռնությունը սիրվեց մեր հաճախորդների կողմից, ևմենք նոր գործընկերներ ենք ներգրավում։ Այսօր մենք ուրախ ենք, որՅունիբանկի և «Մոբայլսենթր»-ի հետ համագործակցության շնորհիվ ունենք նախագիծը ընդլայնելու հնարավորություն։ Այժմ այս ծրագիրը, որի շրջանակում հաճախորդը տարաժամկետ պայմանով ձեռք է բերում հեռախոս և վճարում է միայն հեռախոսի ու կապի համար, հասանելի կլինի ավելի մեծ թվով հաճախորդների համար։ Չկան ոչ մի «թաքնված» վճարումներ, և դա առավելապես համահունչ է այն մոտեցմանը, որ Beeline-ի ծառայությունները պարզ են և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մոբայլսենթր» խանութներում մեր հաճախորդները կարող են հեռախոսներ ձեռք բերել տարաժամկետ, որի պայմանների համաձայն հեռախոսի գինը չի փոխվում, իսկ հաճախորդը չի վճարում բանկային տոկոսների համար», – նշեց «Մոբայլսենթր» ընկերության հիմնադիր Արթուր Պետրոսյանը։
Առաջարկը գործում է Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում և «Մոբայլսենթր» խանութ-սրահներում։