Այսօր Երկրապահ կամավորական միության շենքում էր հավաքվել «Ազատամարտիկների դաշինք»-ը և քննարկումներ է անցկացրել ԵԿՄ անդամների հետ։ Քննարկումների արդյունքում երկու կողմերը որոշում են կայացրել ստեղծել հանձնաժողով, որը կհամակարգի կառույցի հետագա աշխատանքները։ Նաև որոշում է կայացվել մինչև դատաքննության ավարտը կասեցնել ԵԿՄ-ում Մանվել Գրիգորյանի նախագահությունը։ Նրա լուսանկարները հանեցին նաև պատից։
Մասնավորապես․ հանդիպման մասնակիցները գնահատելով ստեղծված իրավիճակը որոշեցին՝
-Առաջարկել ստեղծել համատեղ նախաձեռնող խումբ՝ ԵԿՄ արտահերթ համագումարը կազմակերպելու, անկացնելու և մինչ համագումարը ԵԿՄ աշխատանքային գործունեությունը համակարգելօու համար։
Նախաձեռնող խումբը որոշեց նաև առաջարկել՝
-Կասեցնել ԵԿՄ-ի ֆին․տնտեսական գործունեությունը, հրավիրել անկախ աուդիտ՝ ընդգրկելով ՊՆ և ԱՆ մասնակիցների, ապահովելով այս գործընթացի թափանցիկությունը։։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: