ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ արարքը խայտառակություն է, ամոթ է. Վարդան Ղուկասյանը` Մանվել Գրիգորյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շուրջ առկա բացահայտումների եւ այլ հարցերի շուրջ ,Ժողովուրդե օրաթերթը զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ:

-Պարոն Ղուկասյան, Դուք ԵԿՄ անդամ եք: Ինչպե՞ս եք գնահատում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումները:

-Յուրաքանչյուր հայորդի երկրապահ է: Ես այդպես կարկառուն չեմ գնացել, եկել, շփվել, բայց յուրաքանչյուր հայ էլ պիտի լինի, երկրապահ նշանակում է` երկիրը պահող: Շատ ցավով եմ նայում, որ ազգային հերոսն ինչ-որ տուշոնկա, քաղցր կաթ…Ամոթ եմ զգում, ես ամաչում եմ, այդքան բան: Ու իր նկատմամբ էլ շատ ցավով եմ նայում, որ այսպես վախճան ունենա ազգային հերոսը: Իսկ արարքը խայտառակություն է, չեմ էլ ուզում քննարկել, դնել, վերցնել:

-Հերոսը կարո՞ղ էր իրեն նման բան թույլ տալ:

-Բա ինչի՞ ենք տվել, ինչի՞ ենք այսքան հանել ու մեկից գցում: Մենք ենք մեղավոր, բոլորս: Եթե բարձրացնում են այդքան, ուրեմն գիտենան` ում են բարձրացնում, ոնց անեն: Հիմա էլ մեկից տապալենք, վերջացնենք, կախենք: Բերեք կախենք, սպանենք, վերացնենք: Էդ էլ չեմ ընդունում հիմա: Չեմ ընդունում եւ էդ արարքը, որ խայտառակություն է, ամոթ է: Ես չգիտեմ, չեմ էլ պատկերացնում: Մինչեւ էսօր նայում եմ, ուղեղիս մեջ չի… Ես իրոք շատ ցավով եմ խոսում: Ուզում եմ մի հատ էլ իրեն լսենք, ես ուզում եմ լսել էդ մարդուն,ինքն ինչ է ասում: Միայն մենք բոլորս մեղադրում ենք, բայց մի հատ էլ տեսնենք` ինքն ի՞նչ կասի:

-Այսինքն` կադրերը Ձեզ համար դեռ լիովին համոզիչ չե՞ն:

-Դե կադրերը… մի հատ էդ մարդը չգա, ասի` ինչի համար է իր տանը գտնվում էդ ամեն ինչը: Ուզում եմ ես իրոք լսել:

-Այս իրավիճակում չի բացառվում, որ այլ անձանց տներ էլ գնան ստուգման: Դուք ինքներդ վախ ունե՞ք, քանի որ ժամանակ առ ժամանակ ասում էին, որ Գյումրիում կրակոցներ են հնչում Ձեր կողմից:

-Որ ի՞նչ, որ ի՞նչ… Երբ որ ինձ հետ կապված որեւիցե մի բան է եղել, մենք պատիժը կրել ենք բոլորս, եթե հանկարծ արել ենք: Մենք անձեռնմխելի չենք եղել, Դուք այլ տեղեր պիտի ման գաք: Ես ո՛չ բանակի հետ կապ ունեմ, ո՛չ էլ մյուսի: Փառք Աստծո, իմ ճակատը պարզ ես քայլում եմ:

-Այսինքն` Դուք, Ձեր որդին, հարազատները մտավախություն չունե՞ք:

-Մենք ինչ արել ենք, մեր հանցանքը կրել ենք, ու յուրաքանչյուր մարդ ինչ անում է, թող պատասխան տա օրենքի առջեւ: Ես դրա կողմնակից եմ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս