
Րոպեներ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում: Կարկուտից տուժել են Դողս, Արագած, Ամբերդ, Լեռնամերձ համայնքները: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Տեւողությունը եղել է մոտ 10 րոպե: Կարկուտի հարվածներն այնքան ուժգին էին, որ վնասվել են նաեւ տանիքները: Կարկուտը գետնին է հավասարեցրել ցանքատարածությունը, վնասել պտուղն ու բանջարեղենը: