ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Ոստիկանության 6-րդ վարչությունը՝ ԵԿՄ կենտրոնական գրասենյակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6–րդ վարչություն) աշխատակիցներն այս պահին շարունակում են մնալ ԵԿՄ կենտրոնական շենքում  և ստուգումներ են անցկացնում։ Նշենք, որ օրեր առաջ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել էին ապրանքներով բեռնված ավտոմեքենաներ, իսկ վարորդներն էլ հայտարարել էին, թե դրանք տեղափոխում են Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հրահանգով։ Այսօր արդեն այդ շենքում ստուգումներ է անցկացնում 6-րդ վարչությունը։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

 




Լրահոս