
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հայտնում է, որ այսօր հորդառատ անձրևի պատճառով հանգչել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը.
«Այսօր հորդառատ անձրևի պատճառով հանգչեց Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը: Բարեբախտաբար հնարավոր եղավ խուսափել արտակարգ իրավիճակից՝ անձնակազմի արագ ու անձնուրաց գործողությունների շնորհիվ»: