
Շիրակի մարզում ուժեղ կարկուտ է տեղացել: Գոյացած կարկուտի շերտը մի քանի ժամ կաթվածահար է արել երթեւեկությունը: Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանի փոխանցմամբ` վնասի չափը դեռ հաշվարկման փուլում է: Հիմնական վնաս կրել են Թորոսգյուղ եւ շրջակա բնակավայրերը:
Նշենք, որ Շիրակի մարզում վտանգված է հատկապես աշնանացան ցորենը, հասունացման փուլում հացահատիկն արդեն մի քանի անգամ կարկտահարվել է: