
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակին: Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում նա նշել է, որ նախորդ շաբաթ ՀՀ վարչապետի գլխավորությամբ Հայաստանից պատվիրակություն էր մեկնել Արցախ: Նպատակներից մեկն առաջնագծում իրավիճակին ծանոթանալն էր:
«Կարելի է ասել մնացյալ ժամանակների հետ համեմատ իրավիճակը շատ բաներով չի տարբերվում: Ադրբեջանը շարունակում է շարժ կատարել առաջնագծում, որին ամբողջովին հետևում է Արցախի պաշտպանության բանակը՝ թույլ չտալու այնպիսի գործողություններ, որոնք կարող են սրել իրավիճակը: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ լարվածությունը որոշ չափով ավելացել է, անհանգստություն ունենք»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Նա ընդգծեց, որ պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակը և հստակորեն կատարում իր առջև դրված խնդիրները: