
ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող պետական հիմնարկները հայտնվել են աննախանձելի վիճակում: Բանն այն է, որ քաղաքապետարանը իր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներին, երաժշտական դպրոցներին, պոլիկլինիկաներին եւ այլ հիմնարկներին դոտացիան ուշ է տրամադրել, ինչի արդյունքում տվյալ հիմնարկները հայտնվել են անելանելի դրության մեջ, պետական բյուջեի նկատմամբ պարտքեր կուտակել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սա առաջին անգամ չէ, որ Հրազդանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկները սահմանված ժամկետից ուշ են կատարում իրենց հարկային պարտավորությունները` այդպես պարտքեր կուտակելով պետական բյուջեի նկատմամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: