
«Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնում Մանվել Գրիգորյանից ու մանվելիզմից ազատվելու պայքարը շարունակվում է: Քաղաքում հայտնվել են թռուցիկներ, որոնց հեղինակները կոչ են անում չօգտվել Գրիգորյաններին պատկանող գազի լցակայաններից, հացաթխման արտադրամասերից, տաքսիներից, առևտրի և սպասարկման այլ օբյեկտներից:
Միայն նրանց բիզնեսը բոյկոտելու միջոցով է հնարավոր նրանց դուրս մղել Էջմիածնից, որտեղ նրանք տեղավորվել են հիմնավորապես, ըստ էության՝ սեփականաշնորհելով ամեն ինչ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: