Նիիկոլ Փաշինյանի կառավարությունն արտոնություններ կտա ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի ընկերությանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կառավարությունն այսօր կքննարկի «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը հետաձգելու մասին հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նշված ընկերությունը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Այս ընկերությունը զբաղվում է կահույքի արտադրությամբ, բացի այդ, «ՎԱԲԱ» ընկերությանն է պատկանում Վանաձորում գտնվող «Վերնատուն» ռեստորանային համալիրը: Սակայն Կառավարության քայլն ուշագրավ է ներքաղաքական իրողությունների համատեքստում:

Ընդամենը մի քանի օր առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Արմեն Աշոտյանը խոսում էր նոր կառավարության կողմից քաղաքական հալածանքներ իրականացնելու, պետական ռեպրեսիվ մեքենա աշխատեցնելու մասին, նույնիսկ հայտարարել էր, որ Փաշինյանի կառավարությունից տուժածներն իրենց իրավունքների վերականգնման համար կարող են իրեն դիմել: Ու հիմա ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարին պատկանող ընկերությանը կառավարության նախաձեռնությամբ հարկային արտոնություններ տալը լավագույն հերքումն է այն բանի, որ նոր իշխանությունները նախկինի նկատմամբ հալածանքներ են սկսել»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթ այսօրվա համարում:




Լրահոս