ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Բողոքի ակցիա արյունաբանական կենտրոնում. աշխատակիցները դեմ են նախարարի որոշմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ առանց որեւէ հիմնավորման երեկ աշխատանքից ազատվել է պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը: Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի քանի օր առաջ Սմբատ Դաղբաշյանին ազատեց ՀՀ գլխավոր արյունաբանի պաշտոնից: Բայց այսքանով չբավարարվելով, Թորոսյանը հիմա էլ Դաղբաշյանին ազատել է արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնից:

Այսօր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք դեմ են նախարարաի որոշմանը, ըստ որի տնօրեն պետք է նշանակվի Սամվել Դանիելյանը:

Gepostet von Hematology Center/Արյունաբանական կենտրոն am Mittwoch, 20. Juni 2018




Լրահոս