
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ իր մորուքը հաջողություն է բերում թիմին աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ.
«Իմ մորու՞քը. դա կատակ էր Իսպանիայի հետ խաղից առաջ:
Հավաքականում իմ թիմակիցներին ասել էի, որ եթե գոլ խփեմ իսպանացիներին, կպահեմ այն: Բախտս բերեց, գոլ խփեցի, գոլ խփեցի նաև այսօր՝ Մարոկկոյի հետ խաղում:Մորուքս կպահեմ մինչև ԱԱ-2018-ի ավարտը, քանի որ այն հաջողություն է բերում»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում «A Bola»-ն: