ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոնց որ թուրքը տանի մեր սնունդը. ԵԿՄ Գավառի տարածքային վարչության նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԿՄ Գավառի տարածքային վարչության նախագահ Աշոտ Գասպարյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ կարծես թե իր տեսածին էլ չի հավատում և չէր կարծում, որ Մանվել Գրիգորյանը կարող էր նման բան անել: Նա նշեց, թե ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորվել է և շատ բաներից տեղյակ չէ, սակայն զարմանալի է համարում այդ ամենը:

«Սրանից 27 տարի առաջ իմ խումբը՝ Գավառի ջոկատը, պահում էր Թալիշը: Ես եղել եմ թիկունքի պետը: Իմ ուղարկած ապրանքը առաջին օրը վերցրեցին թուրքերը, այդ ապրանքը մնաց թուրքին: Ոնց որ թուրքը տանի մեր սնունդը, դրա մեջ ամեն ինչ մտնում է: Իմ ուղարկած ապրանքը թուրքը տարավ, թուրքը կերավ: Առ այսօր ցավում եմ դրա համար», – նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս