
Մոսկվա-Երեւան չվերթ իրականացրած օդանավը վտանգավոր հեռավորության վրա անցել է մյուս օդանավի կողքով։ Այդ մասին հաղորդում է Սպուտնիկը։
Հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն` երկու ինքնաթիռն անցել են միմյանց կողքով Ռոստովի երկնքում։ Օդանավերից մեկում միացել է երկնքում ինքնաթիռներին բախվելու նախազգուշացման համակարգը։ Օդաչուն ժամանակին որոշել է բարձրությունը 325 մետրով նվազեցնել։
Հայտնի է, որ երկրորդ ինքնաթիռը Ստավրոպոլից մեկնել է Մոսկվա։