ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ են հայտնաբերել իրավապահները քրեական հեղինակություն «Վստրեչի Ապերի»-ի առանձնատանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո սկսված բացահայտումների շարքը հասել է նաեւ քրեական աշխարհին: Դեռեւս մայիսի 19-ին Ազգային Անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, անդրադառնալով քրեական հեղինակություններին, հայտնել էր, որ այդ ուղղությամբ հանձնարարություն է տվել, որ ընդհանուր առմամբ հասկանան բարոյահոգեբանական մթնոլորտը եւ առանձնացնեն այն անձանց (անուներ չհարցնեք, չեմ ասելու), որոնք այսօր ազդում են ժողովրդի վրա. «Մի մասի վրա ազդում են, որովհետեւ իրենց այնպես են ցույց տալիս, որ իրենք անպատժելի են, եւ իրենց ամեն ինչ թույլատրելի է»:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԱԾ տնօրենից հետաքրքրվել էր, թե քրեական հեղինակություններից ում է առանձնացրել, որ նրանցով զբաղվեն: Ի պատասխան`վերջինս ասել էր, որ անուններ չի կարող տալ

Նախօրեին ArmLur-am-ն հայտնել էր, որ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ քրեական հեղինակություն համարվող Ա. Վ.-ն կազմակերպել, ղեկավարել եւ անձամբ մասնակցել է զենքի գործադրմամբ,տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր, բռնության սպառնալիքով Գ. Հ.-ի առևանգմանը: Երեկ էլ արդեն ոստիկանությունը խուզարկություն սկսեց քրեական հեղինակություն «Վստրեչի Ապեր»-ի առանձնատանը:

ArmLur.am-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հետաքրքրվեց, թե քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի` «Վստրեչի Ապերի» առանձնատան խուզարկության ժամանակ ինչ են հայտանբերել, ի պատասխան մեզ ասացին.

«Երեկ ոստիկանությունը քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է իրականացրել Ա. Վ. -ի բնակարանում քրեական գործով հետաքրքրող իր կամ առարկա չի գտել:




Լրահոս