ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմաց

Երեկ, Վճռաբեկ դատարանի առջեւ հավաքված Սամվել Բաբայանի աջակիցները, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին արված կոչին քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, հայտարարել են, որ իրենց պահանջը Փաշինյանի ու Կառավարության դեմ չէ:

 

ՀԱՐՑ. Եթե կազմակերպությունը Հայաստանում գրանցված իր տրանսպորտային միջոցներով իրականացնում է բեռնափոխադրում, ապա այդ կազմակերպությունը հանդիսանում է բացառապես հաստատագրված վճար վճարող. այս դեպքում պարտադի՞ր է արդյոք` ճանապարհային վճար վճարի, թե ոչ:

Արայիկ Դավթյան (37 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Ճանապարհային վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Ճանապարհային վճար վճարողներ են համարվում տրանսպորտային միջոցների սեփականատերերը` իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով, կամ սույն օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:
Նույն օրենքի 10.1-րդ հոդվածի համաձայն` ՀՀ-ում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վճարը ՀՀ տարածքում իրականացվող, ՀՀ-ից դուրս եկող կամ ՀՀ մուտք գործող բեռնափոխադրում (բեռնափոխադրումներ) իրականացնելու յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկվում է` ելնելով յուրաքանչյուր բեռնատար ավտոմեքենայի բեռնատարողությունից? նույն օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված ամսական դրույքաչափերով:
Հաստատագրված վճարները եւ ճանապարհային վճարները գործում են առանձին եւ մեկը մյուսով պայմանավորված չեն: Ընդ որում` ճանապարհային վճար նախատեսված է միայն 20 եւ ավելի տոննա բեռնատարողությամբ ավտոմեքենաների համար:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան` ճանապարհային վճար վճարողներ են համարվում տրանսպորտային միջոցների սեփականատերերը` իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով, կամ նույն օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:

 

 

 

 

ՀԱՐՑ. Եթե ընթանում է ծառայողական քննություն, ապա ինչի՞ հիման վրա կարող է երկարացվել քննության ընթացքը: Ո՞ր դեպքում եւ ի՞նչ ժամկետով կարող է երկարացվել ծառայողական քննության անցկացման ժամանակահատվածը:

Դիաննա Իսրայելյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ծառայողական քննության մեծածավալության, բարդության կամ այլ անհրաժեշտությունից ելնելով` ծառայողական քննությունը վարողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա Խորհուրդը կարող է որոշում կայացնել ծառայողական քննության ժամկետը մինչեւ 15 oր տեւողությամբ երկարացնելու մաuին: Ծառայողական քննության ժամկետը երկարացնելու մասին զեկուցագրի հետ համաձայն չլինելու դեպքում Խորհուրդը որոշում է կայացնում հիմնական ժամկետում ծառայողական քննությունը սահմանված ընթացակարգով ավարտելու մասին:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերն ունեն նաեւ իրավական ակտերով, ինչպես նաեւ ծառայողական քննություն անցկացնելու կարգով իրենց վերապահված այլ պարտականություններ:




Լրահոս