
ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացված է: Բանն այն է, քաղաքապետարանի ավագանու վերջին նիստերը տեղի չեն ունենում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավագանու անդամների մի մասը վերջին նիստերին բացակայում են:
Ավագանու դաշնակացական անդամ Խորեն Քոչարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ տեղյակ չէ, թե ինչու անդամները չեն ներկայանում ավագանու նիստերին: Բայց ավագանու անդամների` նիստերին չներկայանալը այլ պատճառներ ունի: Ըստ արտաշատցիների` ավագանու անդամների նիստերին չներկայանալը արհեստական է եւ նպատակ ունի բոյկոտել քաղաքապետի գործունեությունը: Արտաշատում լուրեր են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում հնարավոր է ՀՀԿ-ական Կարեն Բենիամինյանին փոխարինի ԲՀԿ-ականը: