Խոյ
Այսօր Խոյերը ճիշտ կանեն պահպանել արտաքինից թելադրված կանոնները: Անցանկալի է ձեզ հանդուգն պահել` հատկապես մեծերի հետ, ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել, վիճաբանել ղեկավարության հետ: Օրվա առաջադրանքը ոչ միայն լավ աշխատանքն է, այլև ձեռք բերածի պահպանումը: Չարժե քմահաճույքներ անել, քանզի կարող եք ինքներդ ձեր ձեռքով ջնջել արածի մի մասը և խաթարել ձեր դիրքերը: Եթե միապաղաղությունը ձանձրացնում է, արժե փոխել մթնոլորտը:
Ցուլ
Ցուլերը կարող են ամրապնդել նախօրեի ձեռքբերումները: Օրը թույլ է տալիս զարգացնել համագործակցությունը: Գործերի հարթ ընթացքին կարող է խանգարել իրադարձությունների անսպասելի շրջադարձը, սակայն արդյունքում ամեն ինչ բարեհաջող կավարտվի: Եթե նախօրեին չեք օգտվել հաջող հնարավորությունից, այսօր հնարավորությունները պակասում են, սակայն դեռևս պահպանվում է բաց թողածը լրացնելու հավանականությունը:
Երկվորյակ
Երկվորյակները կարող են մի շարք տհաճ կրիտիկական պահեր ապրել, սակայն դրանով օրվա խնդիրները կվերջանան: Չարժե ձեր հոգեկան աշխարհը նոր փորձությունների ենթարկել, ավելի լավ է սահմանափակվել ընթացիկ հոգսերով: Գլխավորը ստացած արդյունքը պահպանելն է, հատկապես, եթե այն ձեզ համար թանկ է և ռիսկերի հետ է կապված եղել: Նույնիսկ մանրուքներում և առօրյա զբաղմունքներում խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոնները:
Խեցգետին
Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս շարունակել փոխշահավետ համագործակցությունը: Հետաքրքրությունների խաչման վրա հիմնված ցանկացած հարաբերություն այժմ արժանի է ուշադրության և խրախուսման: Ձեր և ուրիշի պահվածքը կարող է այնքան էլ հետևողական չլինել, ժամանակ առ ժամանակ ստիպված կլինեք ներել միմյանց քմահաճույքները: Եթե ինչ-որ կարևոր բանում բացահայտ առավելություն ունեք մրցակիցների նկատմամբ, չարժե խրոխտանալ:
Առյուծ
Առյուծների մոտ աճում է անհաջողության հետ բախվելու հավանականությունը: Հնարավոր են ընդհատումներ և խափանումներ ծանոթ աշխատանքում: Ձեզ կարող է դավաճանել այլ մարդ, տեխնիկան կամ սեփական առողջությունը: Բացառված չէ, որ ցանկալի առաջընթացը դանդաղի, գործը ստիպված լինեք ժամանակավորապես դադարեցնել: Չարժե դրանից հեռուն գնացող հետևություններ անել և ենթադրել, որ կանոնները չեն աշխատում: Հնարավոր է, որ ուղղակի այսօր ձեր օրը չէ:
Կույս
Կույսերը կարող են առանց վախենալու փոքրիկ ռիսկի գնալ: Ամեն ինչ մինչև մանրուքները կանխատեսել չի հաջողվի, սակայն դա պարտադիր էլ չէ. ընդհանուր առմամբ կկարողանաք վերահսկել իրադարձությունները: Օրվա ընթացքում ձեզ անպայման պետք կգա ձեր չճանաչված տաղանդներից մեկը: Կարելի է հույս ունենալ գործարքի, ուղևորության, ինչ-որ արկածախնդրային միջոցառման հաջող ելքի: Միաժամանակ կարելի է նոր հետաքրքիր հնարավորություններ բացահայտել:
Կշեռք
Կշեռքներին խորհուրդ է տրվում չնահանջել ընտրած վարքագծից: Այսօր թույլատրելի են շեղումներ մանրուքներում, սակայն անցանկալի է տատանվել գլխավորում: Եթե դեռ չեք կողմնորոշվել նոր ռազմավարության հարցում, օրվա իրադարձությունները կօգնեն այն ճշտել: Պետք կգա գործնական տրամադրվածություն, շատ դեպքերում ավելորդ չեն լինի տնտեսական հմտությունները: Ակտուալ է տարածքների, ունեցվածքի պաշտպանության մասին հոգատարությունը:
Կարիճ
Կարիճների համար իրադրությունը մինչ գիշեր բարենպաստ կմնա: Կարևոր գործերի համար ավելի լավ է ընտրել օրվա առաջին կեսը. այդ ժամանակ կունենաք հաջողության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Հնարավոր է, որ ստիպված չլինեք նոր ջանքեր գործադրել. բավական կլինի նախկինների պտուղներին սպասելը: Այնուամենայնիվ, աստղերը խորհուրդ են տալիս ուշադիր լինել մանր խափանումներին և անցքերին, որոնք այսօր լիովին հավանական են:
Աղեղնավոր
Աղեղնավորներին կարևոր է ավարտին հասցնել գործը, որքանով թույլ են տալիս հանգամանքները: Յուրաքանչյուր որակյալ կատարված առաջադրանք կբարձրացնի ձեր մասնագիտական որակավորումը և միաժամանակ կամրապնդի ինքնավստահությունը: Լավագույն պահը չէ ինքնախաբեության համար, չարժե գերագնահատել կամ թերագնահատել ձեր իրական նվաճումները: Կոնկրետ գործնական հարցերն ավելի լավ է լուծել օրվա առաջին կեսին:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս մինչև գիշեր պահպանել ինքնատիրապետումը և մտքի հստակությունը: Եթե հաջողությամբ վարում եք ինչ-որ գործընթաց, կարևոր է վերջին պահին չթուլանալ և հիմարություններ չանել: Նման բան լիովին հնարավոր է, եթե դուք տպավորվող անձանվորություն եք կամ սովոր եք ենթարկվել այսրոպեական ցանկություններին: Հատուկ զգուշություն է խորհուրդ տրվում վատ ինքնազգացողության դեպքում:
Ջրհոս
Աշխատասեր Ջրհոսներին այսօր խորհուրդ չի տրվում ավելացնել ծանրաբեռնվածությունը: Բարձր աշխատունակություն հնարավոր է միայն գերազանց առողջության կամ իդեալական պայմանների դեպքում: Եթե չկա ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, ավելի լավ է նախապես նշել առաջադրանքների շրջանակը և անվտանգության միջոցներ ձեռք առնել անկանխատեսելի դեպքերի համար: Չարժե տրամադրվել տոնի, քանզի որոշ տհաճ առաջադրանքներից խուսափել չի հաջողվի:
Ձկներ
Ձկներին խորհուրդ է տրվում չդանդաղել ակտիվ գործողություններում: Ձեր և հանգամանքների դեմ պայքարել խորհուրդ չի տրվում. հենց որ էնտուզիազմը մարի, ավելի լավ է կանգ առնել: Արդյունավետության գագաթնակետը կլինի առավոտյան, իսկ հետո ամեն ինչ կախված կլինի իրադարձությունների ընթացքից և դրանց նկատմամբ ձեր արձագանքից: Որքան ձեզ վստահ զգաք, այնքան ավելի երկար կկարողանաք լիարժեք աշխատել: Իրավիճակը թույլ կտա ստեղծագործ լինել: