Էջմիածնում նոր «մանվելներ» և «պիպոներ» են ծնվում. Սանկտ-Պետերբուրգից եկածները ցանկանում են նոր կլան ստեղծել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էջմիածնում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո այդ քաղաքում պարզապես բեսպրեդել է: Այնտեղ մշտապես թշնամիներ համարվող երկու կլանների ղեկավարները` Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) եւ Մանվել Գրիգորյանը, կալանավորված են, այսինքն` չեզոքացված: Արդյունքում, այժմ քաղաքում թելադրող չեն կարող համարվել նաեւ նրանց կլանի ներկայացուցիչները կամ մտերիմները: ՈՒ հիմա նրանց փոխարեն նոր «մանվելներ» եւ «պիպոներ» են ծնվում, արդեն իրենց սեփական կլանը ստեղծում, հարցեր լուծում: Իրավիճակն ավելի է լրջացել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականից հետո, երբ այլեւս չկա նաեւ տեղական իշխանությունը, որ կարող է միջամտել:

Հիմա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նոր կլան դառնալու հավակնություն են ներկայացնում Սանկտ-Պետերբուրգից վերջերս եկած անձինք, որոնք իրենց մերձավորների միջոցով փորձում են արգելել Մանվել Գրիգորյանի ու Արթուր Ասատրյանի ընտանիքին պատկանող բիզնեսների գործունեությունը: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած էջմիածինցիները, եթե պետությունը, նոր կառավարությունն իրավիճակն իր ձեռքը չվերցնի ու չկանխի նոր կլանի ստեղծումը, Էջմիածնում ավելի վատ բարքեր կտիրեն, քան առաջ էին:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս