Մեզ թիրախավորել են. Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերության տնօրենը կողմ է կոռուպցիայի դեմ պայքարին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունը երեկ մանրամասներ է հրապարակել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում կատարված հատուկ գործողությունների արդյունքների վերաբերյալ: Ըստ այդմ` «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլիփս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 մլրդ 15 մլն 869 հազար 600 հարյուր դրամ: Միայն թե «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրեն Ալեքսան Զաքարյանը պնդել է, թե իրենց թիրախավորել են: «Քրեական գործ է հարուցված, թող հետաքննեն, պարզեն, թե ով է ճիշտ:

Դուք ինքներդ չե՞ք տեսել, որ «Էլիպս»-ը սպասարկում է այդ համակարգը, ու հիմա հանկարծ պարզվում է, որ «Էլիպս»-ի հետ այդ պայմանագիրը կնքվել է փող լվանալու համար: Հավանաբար պետք էր իրենց, որ այդպես նշեին, բայց դե ես հասկանում եմ` կոռուպցիայի դեմ պայքար է… դա շատ լավ է, մենք առաջիններից ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարին կողմ ենք: Քանի որ մեզ այսքան տարի հալածել է հենց նույն այդ կոռուպցիոն վիճակը, որը մեզ չի թողել աշխատել, մեզ շուկայից դուրս է մղել եւ այլն»,- ասել է նա»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս