
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Այս մասին Վահան Կոստանյանը տեղեկացնում է համացանցի իր էջում։
«Երեկ երեկոյան դիմում եմ ներկայացրել Արարատ Միրզոյանին աշխատանքային լիազորություններս դադարեցնելու համար»,– գրել է նա։
Վահան Կոստանյանն այդ պաշտոնին նշանակվել էր մայիսի 21-ին։