
Գորիսի ՔԿՀ-ում զանգվածայյն անկարգություներ են եղել: Արդյունքում՝ հիմնարկում վնասվել է ՔԿՀ-ին պատկանող գույքը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատապարտյալներ Արթուր Պապիկյանին, Հովհաննես Գեւորգյանին, Անդրանիկ Խաչատուրյանին, Թաթուլ Գեւորգյանին, Գարիկ Ղահրամանյանին, Գեւորգ Եղոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք գործով չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել են ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում գույքի վնասմանը եւ ոչնչացմանը, ինչպես նաեւ ՔԿՀ-ի տարածքում իրականացրել են զանգվածային անկարգություններ:
Ըստ էության, դատապարտյալները չեն հաշտվում նոր ՔԿՀ պետի հետ ու պարբերաբար նման միջադեպեր են կազմակերպում: