
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, արտահանման ծավալները 5 տոկոսով նվազել են: Փոխարենը աճել են ներմուծման ծավալները` 11.8 տոկոսով: Նկատենք, որ բացարձակ թվերով ներկրման ծավալները մոտ երկու անգամ գերազանցում են արտահանման ցուցանիշներին:
ՀՀ-ից արտահանվել է 935.6 մլն դոլարի եւ ներկրվել 1 մլրդ 868.5 մլն դոլարի ապրանք: Ասել է թե` Հայաստանում արտաքին առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը շարունակում է խորանալ: Հուսանք` նոր կառավարությունն արդեն կսկսի մտահոգվել երկրի արտաքին առեւտրաշջանառության`արտահանման ծավալների նվազմամբ: Չէ՞ որ անկումը գրանցվել է հատկապես այն ամիսներին, երբ, ընդհակառակը, պետք է արտահանման մեծ աճ լիներ: Սակայն Հայաստանում այն շեղվել է ընդհանուր օրինաչափությունից: