
Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի տեղը շարունակում է մնալ թափուր: «Ժողովուրդ» օրաթերթը նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանից հետաքրքրվեց` Դեբեդավանի դպրոցի տնօրենի հետ կապված որոշում կայացրե՞լ է, թե՞ ոչ: Մարզպետն ասաց, թե Դեբեդավանի դպրոցից ուղարկված բողոքն ուսումնասիրվում է, ինքը տնօրենի նշանակում չի կատարել:
Միաժամանակ մարզպետից տեղեկացանք, որ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, հերթական արձակուրդից վերադառնալով, հունիսի 19-ին աշխատանքից ազատվելու դիմում է գրել, այդ վարչության նոր պետ նշանակված չէ:
Ոսկան Սարգսյան
Տավուշ