Իրանն առաջիկա շաբաթներին կարող Է դուրս գալ միջուկային գործարքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին հայտարարել Է, որ Թեհրանն առաջիկա շաբաթներին կարող Է դուրս գալ իր միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով՝ Tasnim գործակալությանը: «Իրանի սպասելը մոտեցել Է ավարտին եւ միանգամայն հավանական Է, որ առաջիկա շաբաթներին Իրանը դուրս կգա ԳՀՀԾ-ից»,- ասել Է Արաքչին:

«Ես չեմ կարող ասել , որ Եվրոպայի հետ բանակցությունները շարունակելու հեռանկարը հստակ Է ու կարող Է մեզ բերել ԳՀՀԾ-ի պահպանման ընհանուր որոշման: Մենք դեռեւս սպասում ենք ու հուսով ենք, որ Եվրոպայի առաջարկությունն ընդունելի կլինի Իրանի համար, որպեսզի նա դուրս չգա գործարքից»,- հավելել Է նա: Ավելի վաղ Իրանի արատաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը չի բացառել ԱՄՆ-ի հետ իր երկրի համատեղ աշխատանքի հնարավորությունը, եթե Վաշինգտոնը հրաժարվի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի խախտումներից եւ դադարեցնի «տնտեսական ագրեսիան» իրանական ժողովրդի նկատմամբ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել Է 2015 թվականին եւ սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն: Թրամփը խոստացել Է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ: Մայիսի 21-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Վաշինգտոնը մտադիր Է աննախադեպ ճնշում գործադրել Թեհրանի վրա, այդ թվում՝ սահմանել պատժամիջոցների՝ պատմության մեջ ամենախիստ ռեժիմը, եթե Իրանը չփոխի իր քաղաքականությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս