Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հունիսի 21-ի տնօրինությամբ Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Սուրբ Գայանե վանքի վանահոր պարտականություններից:
Այս առնչությամբ Մայր Աթոռի լուսարարապետությանը թելադրվել է ապահովել հայր Կորյունի կեցությունը Մայրավանքում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբին հանձնարարական է տրվել քննության առնել Կորյուն աբեղա Առաքելյանի հետ առնչված խնդիրները:
Մայր Աթոռի տեղեկատվության համակարգից այսօր հաղորդում են նաև, որ Վեհափառի տնօրինությամբ Սուրբ Գայանե վանքի վանահայր է նշանակվել Մատթեոս վարդապետ Պողոսյանը:
Հիշեցնենք, Կորյուն աբեղա Առաքելյանը միացել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությանը: