
«Ռոմայի» պաշտպան Կոստաս Մանոլասը կարիերան կարող է շարունակել անգլիական Պերմիեր լիգայում:
«Football Italia»-ն գրում է, որ հույն պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»: Լոնդոնցիները պատրաստ են վճարել 38 մլն եվրո հրաժարագինը և գնել Մանոլասին: Մնում է միայն բանակցել անձամբ ֆուտբոլիստի հետ և համաձայնեցնել պայմանագրի կետերը:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Մանոլասին իրենց կազմում են ուզում տեսնել «Արսենալը», «Լիվերպուլը», «Ռեալը» և «Լիոնը»: Անցած մրցաշրջանում Մանոլասը 29 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում: