Վերանայեք «Ինգո Արմենիա»-ի հետ կնքած ԱՊՊԱ պայմանագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային առողջության մասնագետ Արման Խարազյանն համացանցի իր էջում գրում է. վերանայեք «Ինգո Արմենիա» ընկերության հետ կնքած ձեր տրանսպորտային միջոցի ապահովագրության պայմանագրերը՝ հետագայում խաբված չլինելու համար:

Շուրջ երեք տարի լինելով «Ինգո Արմենիա» ընկերության հաճախորդ և ունենալով տրանսպորտային միջոցի ապահովագրության ԿԱՍԿՈ «ամենահուսալի» և ԱՊՊ պայմանագրերը, որոնք ներառում են հնարավոր ռիսկերի առավելագույն պաշտպանությունը, այսօր միայն պարզեցի, որ ընկերությունը շուրջ երեք տարի գումար է գանձել՝ փոխարենը չպարտավորվելով կատարել երկկողմ կնքված պայմանագրի դրույթները:

Ընկերության ներկայացուցիչը պարզաբանում է տվյալ անտրամաբանությունը նրանով, որ վարորդը, տվյալ պարագայում ես՝ չունեմ վարորդական անհրաժեշտ ստաժ՝ տրանսպորտային միջոցի ապահովագրության ԿԱՍԿՈ պայմանագրում նշված դրույթներից օգտվելու համար: Իսկ հարցին, թե այդ պարագայում ինչո՞ւ է կնքել ընկերությունն ինձ հետ տրանսպորտային միջոցի ապահովագրության ԿԱՍԿՈ պայմանագիր, հաշվի առնելով իմ վարորդական ստաժը, որը, ինչպես հիմա են միայն հայտնում, ի սկզբանե չի համապատասխանել վթարի դեպքում փոխհատուցում ստանալու ընթացակարգին՝ պարզ չէ…

Ի՞նչ է ստացվում. այսինքն՝ շուրջ երեք տարի վճարում ես լուրջ գումարներ «Ինգո Արմենիա» ընկերությանը, որը գումարները գանձելուց բացի որևէ պարտավորվածություն չի կրում քո նկատմամբ: Հարց է առաջանում՝ ընկերությունն առհասարակ բացի գումարների գանձումից, ինչպե՞ս էր պատրաստվում կատարել պայմանագրում նշված դրույթները պայմանագրի կնքման պահից սկսած …

Վերանայեք «Ինգո Արմենիա» ընկերության հետ կնքված Ձեր տրանսպորտային միջոցի ապահովագրության պայմանագրերը, հետագայում խաբված…

Gepostet von Arman Kharazyan am Freitag, 22. Juni 2018




Լրահոս