Ինչու է առողջապահության նախարարը միայն մեկ տարի ծառայել բանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պարզվում է` Հայոց բանակում մեկ տարի է ծառայել, չնայած, ինչպես գիտեք, ժամկետային զինծառայությունը երկու տարի է տեւում։ Ըստ պաշտոնական կենսագրության՝ նա 2015-2016 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես բուժծառայության լեյտենանտ։

«Ժողովուրդ» օրաթերթը նախարարի մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանից հետաքրքրվեց, թե ինչու է նախարարը մեկ տարի ծառայել բանակում, եւ ինչպես է ստացվել, որ նա այդ կարճ ժամանակահատվածում հասցրել է ստանալ լեյտենանտի կոչում:

«Կոչում ստացել է Երեւանի պետական բժշկական համալսարանն ավարտելուց հետո, ինչպես նորմալ ընթացակարգն է։ Նախարարը պարտադիր զինվորական ծառայությունից չի խուսափել, բայց վաղաժամ զորացրվել է՝ առողջական խնդիրների պատճառով»,- տեղեկացրեց խոսնակը: Փաստորեն, ՀՀ առողջապահության նախարարն ինքն է առողջական խնդիրներ ունեցել ու ստիպված եղել զորացրվելու:




Լրահոս