Ակնհայտ է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, թեեւ հրավիրված էր Սարդարապատում Հանրապետության 100-ամյակի միջոցառումներին, այնուամենայնիվ չի ընդունվում իշխանության կողմից. պատահական չէ, որ նա լքված ու միայնակ է իշխանության մեջ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ մի փոքր մանրամասնել առաքման գրքին փոխարինող գրքի մասին, այսինքն` հարկային մարմնի կողմից հաստատման մասին: Ի՞նչ կարգով է տեղի ունենում այդ գործընթացը:
Արմեն Սահակյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետի համաձայն` հարկ վճարողը (հարկ վճարող կազմակերպության պաշտոնատար կամ լիազորված անձը) իր հաշվառման հարկային մարմին է ներկայացնում վերադաս հարկային մարմնի սահմանած ձեւով հայտ ու հարկային մարմնում հաշվառման եւ դրոշմակնքման համար գիրքը: Միաժամանակ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-308-Ն օրենքի 8-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի` այն հարկ վճարողները, որոնց համար պարտադիր է օրենքի «Հավելված 4»-ով հաստատված կարգով գրանցումը (հաշվառումը), պարտավոր են նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, օրենքի «Հավելված 4»-ին համապատասխան առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերը ներկայացնել իրենց հաշվառման հարկային մարմին հաշվառման եւ դրոշմակնքման: Նույն պարբերությունում նշված ժամկետում մինչեւ գրքերը հարկային մարմնի կողմից հաշվառելը, դրոշմակնքելը ու հարկ վճարողին տրամադրելը, առաքվող կամ տեղափոխվող ապրանքները չգրանցելու սահմանված պատասխանատվության միջոցները չեն կիրառվում:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈվՈՒՐԴ». Նշենք, որ հարկ վճարողն իր յուրաքանչյուր առաքման վայրի համար (ապրանքների առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում) պարտավոր է վարել առանձին գիրք:
ՀԱՐՑ. Ցանկանում եմ ձեռք բերել ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք, խնդրում եմ` ասեք` դիմումը գրելուց քանի՞ օր հետո կարող եմ ստանալ փաստաթուղթը: Ի՞նչ ժամկետներում են տրամադրում այն:
Անուշ Փանոսյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Փանոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ տեղեկանքը տրամադրվում է դիմում ներկայացնելուց հետո 7-րդ աշխատանքային օրը: Տեղեկանքի տրամադրման համար գանձվում են հետեւյալ պետական տուրքերը եւ արտաբյուջետային վճարումները.
ա. 7 աշխատանքային օրը հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում՝ 1 000 ՀՀ դրամ; բ. ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ մշտական բնակության վայր չունեցող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում՝ 16 000 դրամ: Հայերեն-անգլերեն կամ հայերեն-ռուսերեն լեզուներով տեղեկանք տրամադրելու դեպքում, բացի վերը նշված վճարներից, գանձվում է եւս 5000 ՀՀ դրամ:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկանքի տրամադրման համար նախատեսված ընդհանուր 7 (կամ 10) աշխատանքային օրվա ժամկետը կարող է կրճատվել դիմումատուի ցանկությամբ համապատասխան վճարումներ կատարելու դեպքում` ըստ օրերի՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ 12000 ՀՀ դրամ, երրորդ աշխատանքային օրը՝ 8000 ՀՀ դրամ, հինգերորդ աշխատանքային օրը՝ 5000 ՀՀ դրամ: