Լուսանկարն արվել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն եւ ծանոթացել կենտրոնի գործընթացին: Նախագահը նախաճաշել է զինծառայողների հետ: Թերեւս ՀՀ քաղաքացիների համար փոքր-ինչ անսովոր տեսարան է, երբ երկրի ղեկավարը շփվում է շարքային քաղաքացիների հետ: Չէ՞որ նախկինում նման հանդիպումներ երբեւէ չեն եղել:

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ի՞նչ է ենթադրում հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը: Ի՞նչ ծրագիր է դա: Եվ խնդրում եմ` ասեք` որո՞նք են հաշմանդամին տրամադրվող խնամքի տեսակները:

Արեւիկ Պետրոսյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) կազմվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից անձին հաշմանդամ ճանաչելու նույն օրը: Վերականգնողական անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները եւ ժամկետները, սոցիալական oգնության տեսակները, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաեւ գործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների եւ ծառայությունների տեսակները:
Այս ծրագիրն ունի երաշխավորական բնույթ: Հաշմանդամն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեuված վերականգնողական միջոցառման տեuակից, ձեւից եւ ծավալից, ինչպեu նաեւ ամբողջ ծրագրի իրականացումից: Խնամքը տրամադրվում է տնային պայմաններում կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում: Խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (ՀՀ օրեսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամներին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հաճախորդին խնամք տրամադրվում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետի որոշման հիման վրա:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդները ընդունելության դիմում-հայտում անվճար եւ վճարովի քանի՞ մասնագիտություններ կարող են նշել:

Լիլիթ Հունանյան (42 տարեկան, իրավաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հունանյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ եւ ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները` ըստ ուսուցման անվճար եւ վճարովի համակարգերի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչեւ երկու անվճար եւ մինչեւ ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բուհերի 2017-2018 ուստարվա ընթացքում պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցում տրվել է առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի համար` ըստ մասնագիտությունների: Ըստ այդմ՝ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով հատկացվել է 1650 տեղ, որից 1259 տեղ առանց տարկետման իրավունքի (այդ թվում` բանակից զորացրվածների համար 111 տեղ), պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով՝ 391 տեղ:

 




Լրահոս