ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Լոռու մարզում

Երեկ Լոռու մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Վանաձորի բկ է տեղափոխվել մարմնական վնասվածքներով մի քաղաքացի: Վանաձորում գտնվող Արցախի պուրակում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ 3-րդ հարկից վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել եւ ճոպանին ամրացված բետոնով լի տարան ընկել է նրա վրա: Ընկնելու պահին փլուզվել են 3-րդ եւ 2-րդ հարկի բետոնե առաստաղները: Հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծանր վիճակում: Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարը` shamshyan.com-ի

 

 

 

ՀԱՐՑ. Աշխատանքային գրքույկիս մեջ կան անճշտություններ: Ես 1979թ. մայիսի 25-ին ավարտել եմ դպրոցը եւ հենց նույն թվականի հուլիսին ընդունվել Բյուրականի սովխոզում որպես բանվորուհի: Հրամանի կնիքը առկա է իմ աշխատանքային գրքույկում, սակայն ազատման կնիքը չկա: 1980թ. նոյեմբերի 28-ին ընդունվել եմ ԵՊՀ-ի նախապատրաստական բաժանմունքը, որի նախապայմանը եղել է իմ 1,4 ամսվա բանվորական ստաժը: 1981թ. ընդունվել եմ 1-ին կուրս: 1986թ. աշխատում եմ դպրոցում: Ինձ տեղեկացնում են, որ այդ 1,4 ամիս ժամանակահատվածը չեն հաշվում: Ինչո՞ւ:

Թորոսյան Հասմիկ (Արագածոտնի մարզ)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) Միաժամանակ Բյուրականի սովխոզում աշխատած ժամանակահատվածն ընդհանուր աշխատանքային ստաժում չհաշվառելու վերաբերյալ տեղեկացվում է, որ ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման թիվ 2 հավելվածով հաստատված «Կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու» կանոնների 2-րդ կետի համաձայն` աշխատանքային ստաժում հաշվարկվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչեւ ազատելու օրն ընկած ժամանակահատվածները, այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաեւ զինվորական ծառայության ժամանակահատվածները: Ըստ Հ. Թորոսյանի 05.07.1980թ. լրացված աշխատանքային գրքույկի գրառումների` նա 25.07.1979թ. թիվ 82 հրամանով որպես բանվորուհի ընդունվել է աշխատանքի Բյուրականի սովխոզում, սակայն աշխատանքից ազատման հրամանը առկա չէ:
Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող ՀՀ կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով, որի հիմա վրա Աշտարակի տարածքային բաժինը 27.11.2017թ. հարցում է կատարել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ, որտեղից 05.12.2017թ. ստացված պատասխանի համաձայն` Աշտարակի շրջանի Բյուրականի սովխոզի անձնակազմի վերաբերյալ փաստաթղթերը արխիվ չեն հանձնվել, որի պատճառով հնարավոր չէ Հ. Թորոսյանի 1979թ. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկություն տրամադրել: Ելնելով նշվածից` Հ Թորոսյանի 1979թ. աշխատած ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվառելու իրավական հիմքեր չկան:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ պետի առաջին տեղակալ Ա. Պարոնյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, փաստաթղթերը արխիվ չհանձնելու պատճառով Հ. Թորոսյանը բախվել է աշխատանքային ստաժը ճիշտ չհաշվարկելու խնդրին:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք, որքա՞ն է կազմում անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար տաքսի մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի համար տարեկան պետական տուրքի գումարի չափը:

Արմեն Սայադյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Սայադյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար տաքսի մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար տարեկան պետական տուրքը կազմում է 25.000 (քսանհինգ հազար) դրամ: («Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 19-րդ հոդված):

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն` սահմանված տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչեւ առաջիկա տարին սկսելը` լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում փաստաթղթերի վրա նշված փաստաթղթերի տրման ամսաթվից ոչ ուշ:




Լրահոս