
Հանրապետության տարածքում`
Հունիսի 23-ին առանձին շրջաններում, 24-25-ը՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հունիսի 23-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: