
Թուրքիայում այսօր՝ հունիսի 24-ին, տեղի են ունենում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։
Ընտրությունները Թուրքիայի ժամանակով սկսվել են առավոտյան 08:00-ին եւ կավարտվեն 17:00-ին։
Ընտրական քվեաթերթիկներում ներառված են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն), Մուհարեմ Ինջեի (ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակացություն), Սելահեթթին Դեմիրթաշի (քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն), Մերալ Աքշեների («Լավ» կուսակցություն), Թեմել Քարամոլաօղլուի («Երջանկություն» կուսակցություն) և Դողու Փերինչեքի («Հայրենիք» կուսակցություն) անունները: