ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Փաստորեն «թավշյա հեղափոխությունից» հետո հետաքրքիր փոփոխություններ են սկսվել. շարժման օրերին Իռայի ամուսինը տեսախցիկի առաջ կնոջը տեղեկացնում էր, որ գիշերը ժամը 2-ին է տուն գալու, այս դեպքում էլ Արմենը հորդորում է Ռոզային շուտ զանգել իրեն:

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ամուսնալուծությունը դատական կարգով ինչպե՞ս է տեղի ունենում:

Անի Հովհաննիսյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության դեպքում դատարանը չի պարզում ամուսնալուծության պատճառը, այլ սահմանափակվում է ամուսնական հարաբերությունների դադարեցման փաստով, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկում անչափահաս երեխաների շահերի պաշտպանության համար: Դատական կարգով ամուսնության լուծման պահ է համարվում դատարանի վճռի ուժի մեջ մտնելը:
Ամուսնալուծությունն ունի իրավական հետեւանքներ, դրանք են`
– ՀՀ-ում ամուսնալուծությունը հանգեցնում է ամուսինների անձնական եւ գույքային իրավահարաբերությունների դադարեցմանը,
– ամուսնալուծության պարագայում ամուսինը ցանկության դեպքում կարող է վերադարձնել մինչամուսնական ազգանունը,
– ամուսնալուծության դեպքում ամուսիններն ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքի բաժանում են կատարում դատական կարգով, կամ փոխհամաձայնությամբ,
– օրենքով նախատեսված մի շարք դեպքերում նախկին ամուսինն ալիմենտի իրավունք ունի:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսինների խնդրանքով ամուսնալուծության գործը կարող է քննվել դռնփակ նիստում: Դատարանն ամուսնալուծության գործով վարույթ է սկսում ամուսիններից մեկի` նախատեսված կարգով ներկայացված հայցադիմումի հիման վրա:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք, եթե ֆիզիկական անձը վաճառել է բազմաբնակարան շենքի մի քանի բնակարաններ, ապա դա համարվո՞ւմ է ապրանքի մատակարարում, թե՞ ոչ:

Նորայր Հարությունյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի դրույթների համաձայն` օրենքով սահմանված կարգով որպես բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող եւ (կամ) սեփականատեր հանդիսացող (այսուհետ հոդվածում` կառուցապատող), անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարումը (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) համարվում է ապրանքի մատակարարում` բացառությամբ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների ընդհանուր մակերեսի մինչեւ տասը տոկոսի, սակայն ոչ ավելի, քան 500 քառակուսի մետր մակերեսի օտարումը:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ ապրանքի մատակարարում չի համարվում ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողական նպատակներով օգտագործման ենթակա) անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման գույքի (այդ թվում` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց), գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի հողերի, անձնական օգտագործման ավտոմեքենայի) եւ ֆիզիկական անձանց կողմից գույքային իրավունքների օտարման տնտեսական գործունեություն համարվող գործարքը, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ:




Լրահոս