ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` համացանցից

Անգլերենը, ռուսերենը, հայերենը եւ արցախյան խոսվածքը մեկ հայտարարության մեջ. կարդացողների մեծ մասի մոտ ժպիտ առաջացնող մտահղացում:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` երբ անցկացվում է ծառայողական քննություն, ապա ո՞ր պահից սկսած է հաշվվում այդ ժամկետը:

Սիրանույշ Մելքոնյան (37 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ծառայողական քննությունն անցկացվում է մեկամuյա ժամկետում, որը հաշվվում է քննություն անցկացնելու մաuին Խորհրդի կողմից որոշում ընդունելու պահից: Եթե տարբեր ժամկետներում ծառայողական քննության միեւնույն կողմերի կամ միեւնույն կարգապահական խախտման վերաբերյալ տարբեր կողմերի ներկայացրած դիմումների կապակցությամբ ծառայողական քննության նյութերը Խորհրդի որոշմամբ միացվում են, ծառայողական քննության անցկացման մեկամսյա ժամկետը հաշվվում է այդ ծառայողական քննության կողմերի դիմումների հիման վրա ծառայողական քննություն անցկացնելու մասին Խորհրդի կողմից ավելի վաղ ընդունված որոշման պահից:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում քաղաքացիական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն oրինական ուժի մեջ մտնելուց հետո` հնգoրյա ժամկետում, եւ հարկադիր պարապուրդի դիմաց uտանում է հատուցում` ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով եւ չափով:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` բժշկասոցիալական վերափորձաքննություն անցնելու համար ի՞նչ է անհրաժեշտ: Ուզում եմ ստույգ տեղեկանալ, թե ի՞նչ կարգով է իրականացվում վերափորձաքննության գործընթացը:

Անժելա Հարությունյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ անձի բժշկասոցիալական վերափորձաքննությունն իրականացվում է`
ա) անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու կամ անձի առողջական վիճակը վատթարանալու դեպքում
բ) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքում
գ) դատարանի որոշման կամ վճռի հիման վրա:
(Հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետ):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2017 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում 341 երեխայի մերժել են տրամադրել «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ: Նման կարգավիճակ ստանալու համար 2017թ.-ի առաջին 10 ամիսների ընթացքում փորձաքննություն են անցել 2612 երեխաներ, սակայն կարգավիճակ շնորհվել է 2271-ին կամ 86,94 տոկոսին: 2017-ի համեմատությամբ` 2016-ին եւ 2015-ին դիմողների թիվն ավելի շատ է եղել: 2016-ին մանկական բժշկասոցիալական հանձնաժողով են դիմել 3262 երեխա, իսկ 2015-ին՝ 2883: Նկատենք, որ 2017թ. դիմողների թիվն ամենաքիչն է, սակայն երեք տարվա համեմատությամբ՝ գրանցվել են ամենաշատ մերժումները:




Լրահոս