
Երկրապահ կամավորական միությունում (ԵԿՄ) այս պահին վարչության արտահերթ նիստ է անցկացվում: Նիստը դռնփակ է, մասնակցում են միայն վարչության անդամները:
Օրակարգում ԵԿՄ արտահերթ համագումար կազմակերպելու հարցն է, որոշելու են համագումարի օրը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵԿՄ կենտրոնական գրասենյակում ազատամարտիկների ու ԵԿՄ վարչության անդամների համատեղ նիստից հետո հայտարարվել էր. «Հանձնարարել վարչությանը սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Երկրորդ`մինչև արտահերթ համագումարը կասեցնել ԵԿՄ-ի ֆինանսական-տնտեսական գործունեությունը»: