Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ` երկրում այսօր տեղի ունեցող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները լուրջ խախատումներով են ուղեկցվում։
Ուրֆայի տեղամասերից մեկում անհայտ անձիք ծեծել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության վստահված անձին եւ հեռացրել տեղամասից։ Ընդդիմադիր վստահված անձի փոխարեն տեղ են գրավել իշխող կուսակցության վստահված անձիք։
Ուրֆայի Սուրուճ քաղաքում ոստիկանությունը ահազանգի հիման վրա կանգնեցրել է մի մեքենա, որի մեջից հայտնաբերվել են իշխող կուսակցության օգտին քվեարկած եւ կնիքված 4 պարկ քվեաթերթիկ, որը պետք է լցվեր քվեատուփերը։
Թուրքիայի քրդաբնակ հատվածներից ահազանգել են, որ ընտրությունները անցնում են զինվորականների հսկողության տակ, զրահամեքենաները գրեթե կանգնած են ընտրատեղամասի մուտքին՝ հոգեբանական ճնշում գործադրելով ընտրողների վրա։